
Դեկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում իշող «Իմ քայլը» դաշինքը միաձայն կողմ քվեարկեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հարցին:
Այս նախաձեռնության օգտին քվեարկեց 78 խորհրդարանական, դեմ՝ 4:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտել են:
ԱԺ-ում, մասնավորապես, մեջբերումներ են կատարել Զոհրաբյանի Facebook-յան էջի որոշ գրառումներից, որոնցում, իշխող մեծամասնության կարծիքով, հայտարարություններ կան, որոնք նվաստացնում եւ վիրավորում են Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեք համարվող մարդու արժանապատվությունը: Ուստի իշխող «Իմ քայլը» դաշինքի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքային պահը մարդու իրավունքների պաշտպանությունն է: