«Իմ քայլն» առաջարկում է վերացնել «կամիր գծերը...

«Իմ քայլն» առաջարկում է վերացնել «կամիր գծերը» Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Տրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատ քաղաքացիներ արդարացիորեն բողոքում են տուգանքների համակարգում սխալներից: Գաբրիելյանը հույս հայտնեց, որ «կարմիր գծերի» վերացմամբ կարելի է վերացնել քաղաքացիների դժգոհությունը:

Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը եւս աջակցել է տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանում կա նախադեպային որոշում, որը պաշտպանում է քաղաքացու իրավունքը:

«Եթե տվյալ օրենսդրական փաթեթն ընդունվի, ապա կարմիր գծերը կմնան միայն Երեւանի կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում: Քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տեւողությամբ տեսանյութ: Մնացած բոլոր դեպքերում քաղաքապետարանն այլեւս իրավունք չի ունենա տուգանել քաղաքացիներին»,-ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը կապահովի այդ ծառայությունները:

Նոր օրենքն ուժի մեջ կտմնի 2021 թվականի հունվարի 1-ից: