Այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցին, թե մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ երբ նա 1,5-2 տարի առաջ հանդիպել է անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ, քաշքշուկ է տեղի ունեցել, նա պատասխանեց․ «Դուք պարբերաբար այդ հարցը տալիս եք, բայց դրա հետ կապված էլ ընդամենը մեկ բան կասեմ՝ տեսագրություն կա։ Մենք այն ժամանակ հարմար չհամարեցինք այդ տեսագրությունը հրապարակել, բայց իրականում մեր այդ սենյակը տեսագրվել է։ Դրա վերաբերյալ էլ ԱԱԾ-ում են նյութեր նախապատրաստվել, քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»։
Իր մեդալների վերաբերյալ հարցին անդրադառնալով, թե որ ծառայությունների համար է դրանք ստացել, Քյարամյանը պատասխանեց․ «Հաշվառում այդ հարցով չի արվում, կարևորելով հանդերձ՝ չեմ դնում գրում, թե որ թվին ինչ ստացա և ինչի համար։ Եվ այդ հարցին անդրադառնալն իմ տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ես երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, այդ մարդիկ գտել են նպատակահարմար, տվել են։ Կներեք, բայց դա լուրջ խոսակցություն չեմ համարում»։