
«Երբ ես աշխատում եմ Քրիստոսի զավակների համար, ես ամենաարդյունավետն եմ․ այս գործերով ընդամենը հավատացյալ մարդիկ են, ովքեր ուզում են կրոնի պաշտամունքի իրավունք ունենալ, իրավունքը իրացնել, ուզում են իրենց եկեղեցու, երկրի հոգևոր կյանքին մասնակից լինել։ Իրավաբանի, փաստաբանի համար ավելի բարձր առաքելություն չի կարող լինել, քան ներկայացնել մարդկանց, ում հավատքն առ Քրիստոս կառավարել է իրենց ամբողջ կյանքում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան այցելած աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Հարցին՝ եկեղեցականների հանդեպ արշավը համարում է քաղաքական հետապնդո՞ւմ, պատասխանեց․ «Ակնհատ է, որ հաշվի առնելով ապացույցների իսպառ բացակայությունը, հաշվի առնելով, որ անհնար է անգամ հասկանալ մեղադրանքը եկեղեցու բարեգործի նկատմամբ, ամոթալի է զուտ։ Ես կոչ կանեի Հայաստանի իշխանություներին դադարեցնել այդ մեղադրանքը, որովհետև իմ կարիերայում ես երբևէ նման ամոթալի բան որևէ երկրի համար չեմ տեսել։ Առաջադրել մեղադրանք, որը իսպառ, ամբողջովին անհավանական է և բնանտարկել տարիքով մարդու, գնալ այդ տարբերակին, բանտում պահել այդպիսի տարիքի մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են երկրին, ովքեր երբևէ իրենց կյանքում իրավախախտում չեն կատարել և պնդել, որ պետք է բանտարկություն, դա բացարձակ ամոթալի է»։
Լրագրողների հարցին, թե «Ո՞ւմ հետ եք հանդիպել և ի՞նչ ծրագրեր ունեք»,- պատասխանեց․ «Հաշվի առնելով հարձակման քաղաքական բնույթը, ես այստեղ չեմ քննարկի, թե ում եմ հանդիպում՝ վրեժխնդրության մտավախությունից ելնելով։
Իմ բախտը բերել է այնքանով, որ ես ունեմ ամերիկյան անձնագիր, բայց շատ մարդիկ, ում ես այցելում եմ, չունեն անվտանգություն։ Եվ երբ կառավարությունն իրեն պահում է օրենքից դուրս, չկա անվտանգություն»։