Ինձ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գոր...

«Իմ քայլի»  այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակավայրում երեկ ԱԱԾ ստուգումները ու երեկոյան Խաչատրյանի ձերբակալումը փորձ է շեղել հասարակությանն Ամուլսարի խնդրից, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ժպիտով, որովհետև իմ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի», - ասաց նա:

Դիտարկմանը, որ խմբակցությունում Ամուլսարի հարցով անհամաձայնություններ կան, հնարավո՞ր է դրանց պատճառով խմբակցության որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատը՝ Սիմոնյանն արձագանքեց. 

«Երբ որ դուք ձեր խմբագրությունում քննարկում եք՝ որտեղ անցկացնել ամանորյա կորպորոտիվը, մեկն ասում է մի տեղ, մեկը մյուս տեղ, ինչ-որ մեկը հրաժարվում է, ուրեմն խմբագրությունից դո՞ւրս է գալիս»: