Իմ երկրի 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստան...

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ղարիբաշվիլին 77-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ իր ելույթում ասել է.

«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով խաղաղության ոլորտում առաջընթաց գրանցելու համար։ Այս առումով Ժնևում միջազգային քննարկումները հատկապես կարևոր են 2008 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրամիության միջնորդությամբ ստորագրված զինադադարի համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ Վրաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության աջակցությունն իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Թեև իմ երկրի 20 տոկոսը դեռևս օկուպացված է Ռուսաստանի կողմից, մենք թույլ չենք տալիս այս դժվարին մարտահրավերը սահմանել մեր էությունը։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք հանդես գալ բարձր քաշային կարգում և մշտապես փորձում ենք նպաստել միջազգային հանրության աշխատանքին»,- ասել է վարչապետը։