Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Oգոստոսի 9-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քոնյայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարին»,- նշված է հաղորդագրության մեջ:
1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան: