ԱՄՆ Միչիգան նահանգում կործանվել է ամերիկյան F-16 կործանիչ։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում։
Ինքնաթիռը կործանվել է սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել. օդաչուն կատապուլտվել է։ Նա հոսպիտալացվել է։ Նրա վիճակը ներկայումս կայուն է, գրել են ԶԼՄ-ները։
Տեղի բնակիչներին հրահանգվել է փակ պահել պատուհանները և մնալ տանը։ Վթարի պատճառը չի նշվում։



