ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որոնք կմասնակցեն հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Փեզեշքիանը և Արաղչին կլինեն ամերիկյան վիզաներ ստացող պատվիրակության կազմում», – հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար վիզաներ կտրամադրվեն Իրանի «հիմնական պատվիրակության» անդամներին։ Սակայն, Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը նախորդ տարվա համեմատ ավելի փոքր կլինի։



