Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ալիևը նստաշրջանի մասնակիցներին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա զարգացումները:

«2021 թվականին այս հարգարժան ժողովում իմ առաջին ելույթից ի վեր Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ։ Անցյալ օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատմական առաջընթաց գրանցվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այսօր մենք ականատես ենք լինում այս խաղաղության օգուտներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի տարանցիկ մուտքը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,-ասել է Ալիևը։