ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, ն...

 Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին  կոչով դիմել է իր ժողովրդին.

«Իրանի վսեմ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։ 

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը։