ԻԻՀ ԱԽ գերագույն քարտուղարը Վլադիմիր Պուտինի...

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Mehr գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ ԱԽ գերագույն քարտուղարի՝ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, միջազգային հարցեր։

«Անշուշտ, մտքեր են փոխանակվել նաև Կովկասի վերաբերյալ վերջերս արծարծված հարցերի վերաբերյալ։ Վերահաստատվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության գործընթացին աջակցելու, լարվածություն առաջացնող հարցեր առաջ բերելուց խուսափելու՝ Իրանի դիրքորոշումը։ Ընդգծվել է, որ ԻԻՀ-ն աջակցում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ երկրների ազգային ինքնիշխանության և փոխադարձ շահերի հարգման հիման վրա հաղորդակցական ուղիների բացման միջոցով։ Միաժամանակ վերահաստատվել է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու մեր երկրի դիրքորոշումը»,- ասել է Քանանին։