Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահիանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների վերականգնման գործընթացում Ադրբեջանին տեխնիկական եւ ինժեներական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, գրում է Tasnim-ը։
Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը պատրաստ է «տեխնիկական եւ ինժեներական ծառայություններ արտահանել Ադրբեջան»։ Նա նաեւ «հարեւան պետությանը ազատագրված տարածքների վերականգնման հարցում օգնելու համար իր հնարավորությունները առաջարկելու» Իրանի պատրաստակամությունն է հայտնել։
Ընդգծելով տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Բաքվի միջեւ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել երկու երկրների մասնավոր հատվածների միջեւ փոխգործակցության ընդլայնման ջանքեր գործադրել։