ԻՀՊԿ-ը սպառնում է «լիակատար ոչնչացմամբ»՝ անջա...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) քրդական խմբավորումներին նախազգուշացրել է չմասնակցել տարածաշրջանում ընթացող հակամարտությանը: Այս մասին հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ ԻՀՊԿ-ի «Համզա» հրամանատարությունը, որը պատասխանատու է Իրանի արևմուտքում գտնվող քրդերով բնակեցված տարածքների համար, նախազգուշացում է արել Իրաքյան Քրդստանում և Իրանում գործող խմբավորումներին։

«Անջատողական տարրերի կողմից ամենափոքր գործողության դեպքում նրանց լիակատար ոչնչացումը կդրվի օրակարգում», - հեռուստաալիքը մեջբերում է հրամանատարության հայտարարությունը։

Rudaw-ի աղբյուրների խոսքով` այս տարածաշրջանի լեռնային շրջաններում բազավորված են տասնյակից ավելի քրդական ընդդիմադիր զինված կազմակերպություններ, նրանց շարքերում կան հազարավոր մարտիկներ։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն` մարտի 1-ին և մարտի 2-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի՝ քրդերով բնակեցված արևմտյան շրջանների տասնյակ թիրախների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների։