ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրանի արևմո...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրակի օրը սկսել է վարժանքները Իրանի արևմուտքում։

Այս մասին ինչպես փոխանցում է ԻՆտերֆաքսը, հայտնում է The National-ը։

Ըստ աղբյուրի, զորավարժությունները տեղի են ունենում Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Քերմանշահի նահանգում և պետք է տևեն մինչև երեքշաբթի։

Զինվորականները զորավարժությունների նպատակն անվանել են զորքերի մարտունակության և զգոնության ուժեղացում։