ԻՀՊԿ-ն կամրապնդի իր դիրքերը Իրանում հակամարտո...

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կամրապնդի իր դիրքերը Իրանում հակամարտության ավարտից հետո։ Նման տեսակետ է հայտնել The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտության կողմերը վաղ թե ուշ հրադադար կկնքեն, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի ենթադրական ռազմական հաղթանակը չի նշանակի նրանց քաղաքական նպատակների իրականացում։ Սյունակագրի կարծիքով՝ հակամարտությունից հետո Իրանը կվերածվի «Իսլամական Հանրապետություն 2.0»-ի։ Նա նաև կարծում է, որ «մոտ ապագայում ԻՀՊԿ-ն Իրանում գերիշխող ուժ կդառնա»։

Հեղինակը կոչ է անում ճանաչել, որ այսօրվա միջավայրում կամքի ուժը ճնշելուն ուղղված ռմբակոծությունները հակաարդյունավետ են։ Վերլուծաբանը ենթադրում է, որ Իրանում դպրոցների և մշակութային ժառանգության վայրերի վրա հարձակումները կարող են հանրային զայրույթ առաջացնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։