Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Դիմոնայի շրջանին, որի մոտ է գտնվում Իսրայելի հիմնական միջուկային օբյեկտը, ինչպես նաև Կարմիր ծովի ափին Իսրայելի Էյլաթ քաղաքին և տարածաշրջանում մի քանի ամերիկյան ռազմաբազայի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Այսօր գիշեր իրականացված հրթիռային հարվածների 78-րդ ալիքի ընթացքում հարձակման են ենթարկվել թիրախներ Թել Ավիվից հյուսիս գտնվող Դիմոնայում, Էյլաթում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան որոշ ռազմական բազաներ», - ԻՀՊԿ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ըստ ԻՀՊԿ-ի՝ իրականացված գրոհների արդյունքում նշված օբյեկտները «ճշգրիտ խոցվել են բազմալիցքային հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով»:
Թե հատկապես ինչ օբյեկտներ են թիրախավորվել Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից, ԻՀՊԿ մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում:
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) օրվա սկզբից արդեն վեցերորդ անգամ նախազգուշացրել է Իրանի տարածքից հրեական պետության ուղղությամբ հրթիռային արձակման մասին։ Համապատասխան տեղեկատվությունը զինվորականները հրապարակել են իրենց Telegram ալիքում։
ԻՊԲ-ն նշել է, որ կալանում է հրթիռները։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ հրթիռները թռել են երկրի հարավային մասի ուղղությամբ:



