Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին ԻՀՊԿ-ի պնդումը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի գտնվելու վայրին։



