Սևանի խնդիրը բաց է, պրոցսն էլ՝ կրկնվող: Politik.am-ի հետ զրույցում Սևանի ներկա վիճակին անդրադարձ կատարելով՝ նման միտք հայտենց բնապահպան «SOS Սևան» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը: Ըստ նրա՝ այս պահին մենք չեն կարող խոսել իդեալական մաքուր Սևանի մասին, քանի դեռ լճի ներսում առկա խնդիրները լուծում չեն ստացել:
«Ջրիմուռների ծաղկելուց հետո մենք պարբերաբար հանդիպումներ ունեցանք Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, քիմիկոս Սեյրան Մինասյանի հետ: Հիդրոէկոլոգները ասում են, որ որոշակի ինքնամաքրման գործնթացի արդյունքում ծաղկման պրոցեսը դադարել է, սակայն խնդիրները մնացել են Սևանի ներսում, ինչը նորմալ է: Բայց քանի որ մենք ջրի ջերմաստիճանի բարձրացում, ձկնապաշարների շատ նվազ քանակ ունենք, նաև ջրի մակարդակի բարձրացման և հատակի մաքրման անհրաժեշտություն, սա չի կարող ապահովել ջի էկոլոգիայի բնականոն վիճակը:
Միայն նրանով, որ ծաղկման պրոցեսը ավարտվել է, և լիճը ինքնամաքրման է գնում, չի կարելի ասել, թե մենք խնդիրներից ազատվել ենք»,- ասաց բնապահպանը:
Նրա խոսքով՝ մի շարք խնդիրների մասին պարբերաբար խոսվել է, և այդ ամենը խոսակցության մակարդակի վրա էլ մնացել է: Հիմա էլ «SOS Սևան» նախաձեռնությունը առաջարկներ է արել, դրանք նույնպես մնացել են թղթի վրա, և միշտ են մնացել:
«Էլեկտրականություն ստանալու և ոռոգման նպատակներով պայմանավորված՝ տարիներ շարունակ կատարվող ջրբացթողումները բերեցին նրան, ինչ հիմա ունենք: էլ չեմ ուզում անդրադառնալ ջրիմուռներին, ձկան պաշարների կորուստին, ջրի որակի նվազմանը, էլոլոգիայի խաթարմանը, կեղտաջրերի լիճ լցվելուն: Սա շատ արագ կատարվեց, և ոչ մի գիտնական չէր պատկերցնում, որ զարգացումներն այսքան արագ կկատարվեն:
Մոտեցումը, թե մենք Սևանը օգտագործում ենք որպես «ջրի բակ» պետք է բացառվի, 50-60 խմ-ից ավել ջուր չպետք է բաց թողնել, դա էլ պետք է կատարվի էկոլոգիան պահպանելու համար:
Ինչ վերաբերվում է նրան, որ հասարակությանը հայտարարվում է, թե մենք իդեալական մաքուր Սևան ունենք, դա «հանցագործություն» է լճի նկատմամբ: Մինչ ամափերձ տարածքները չեն մաքրվել, ջրի մակադակը չի ավելացել, մաքրման կայաններ չեն կառուցվել, իդեալական Սևանի մասին խոսել չենք կարող»,- ասաց նա:
Բնապահպանի հավաստմամբ՝ իդելական Սևանի մասին խոսելը կոչվում է խնդրից հեռանալ, կամ նորից անտեսել խնդիրը, այնքան ժամանակ մինչև պրոցեսը նորից կկրկնվի:



