Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրո...

Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։

Մասնավորապես, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են և քվեաթերթիկում հետևյալ հերթականությամբ ներկայացված կլինեն.

  1. Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
  2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
  3. «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
  4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
  5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
  6. «Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
  7. «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
  8. «Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)
  9. Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)
  10. Հայ ազգային կոնգրես (Լեւոն Զուրաբյան)
  11. «Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
  12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լեւոն Շիրինյան)
  13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
  14. «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
  15. Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
  16. «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
  17. Հայաստան կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
  18. «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)։
  19. «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան):

Քաղաքական ուժերի մի մասն արդեն իսկ հրապարակել են մայիսի 8-ի քարոզարշավի ժամանակացույցը։

Մասնավորապես, ժամը 10:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ԱԺ շենքի առջև, որտեղ տեղի կունենա կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Իսկ երեկոյան 19։00-ին՝ Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ) տեղի կունենա օրն ամփոփող հիմնական միջոցառումը։

Ժամը 11:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից /Բաղրամյան 1/ կուսակցության ներկայացուցիչները կմեկնեն Երասխ, որտեղից էլ կսկսեն իրենց քարոզարշավը։

Գոշավանքում ժամը 11:00-ին կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները կլինեն նաև Իջևանում և հարակից Աչաջուր, Ազատամուտ գյուղերում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ կանցկացնի Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 8-ին, ժամը 10։00 -ին կլինեն Գորայքում, 11։00 –ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝  Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝ Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝  Գորիսում, 19։ 30-ին՝  Շինուհայրում։

Մայիսի 9-ին, ժամը 12։00-ին ՔՊ ներկայացուցիչները կլինեն Ագարակում, 14։00-ին ՝Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին՝ Կապանում։  Ժամը 19։30-ին տեղի կունենա մեծ հավաք Կապանի Գ․ Նժդեհի հրապարակում։

Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավը կսկսի նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացմամբ։

Ազգային-ժողովրդավարական բևեռը նույնպես քարոզարշավը կսկսի ԱԺ-ի շենքի դիմաց՝  մամուլի ասուլիսի ձևաչափով։

«Հայաստան» դաշինքը իր քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ից՝ Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իր քարոզարշավը կսկսի 14:30-ին Երևանի  Հանրապետության 56/1 հասցեից։  

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։