Սուվերեն ազգը չի կարող քննարկել իր տուն մտած հելուզակին փրկագին վճարելու հարցը։ Նա պատուհասում է հելուզակին՝ ինչպես Դավիթը Կոզբադինին։
Վե՛րջ տվեք գումար հավաքելով հանքահենին փրկագին տալու և նրանից ազատվելու տարբերակի վերաբերյալ քննարկումներին։ Դա անարժանապատիվ է և կործանարար։
Արցախի հարցում միջազգային հանրության անհավանական պատիժներով մեզ վախեցնող, "աղջիկ տանք, ոսկի տանք, կռիվ չանենք", "Ծովասարը Մըսրա Մելիքի որսատեղին է" և նման այլ զառանցանքներով ապրող ցռանվերգոները հիմա էլ նույն երգը Ամուլսարի հարցում են երգում։
Հանքահենները և նրանց տեղական հանցակիցները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ և հատուցելու են մեզ հասցրած բոլոր վնասները։
Վայրկյան անգամ չկասկածե՛ք և չերկմտե՛ք։
Ի գո՛րծ, ի պայքա՛ր։ Չլքե՛ք պայքարի դաշտը։
Սպասում ենք Ծովասար-Ամուլսարի ազատագրման գործում մեր ժողովրդի վճռական քայլերին և շուտով տեսնելու ենք հաղթանակը։
Մտավորական և քաղաքական դասը պետք է առնվազն կակղամորթ չլինի և դրանով չվարակի ժողովրդին։ Եթե չի կարողանում առաջնորդել, ապա պետք է չխանգարի իր հարմարվողական դիրքորոշումներով։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ
Գրում է «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում



