
ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փոքրիկ խմբակը անցել է նոր գործելաոճի, որի դեմ ստի կայսերները, իբր, «պայքարում» էին մինչ 2018թ-ի բեմադրված տրագիկոմեդիկ իշխանափոխությունը։
Քաղաքի կառավարումը ձախողած ու կոռուպցիայի մեջ թաթախված ՔՊ-ականները ծանր են տանում բացահայտումներն ու քննադատությունները։ Ասֆալտապատումից մինչև շինթույլտվությունների ու թանկացումների մասին խոսելիս պետք է պատրաստ լինել հարձակումների։
Ժողովրդական «բաստիոնում» քաղաքական հայացքների համար, այսուհետ պետք է դիմակայել ֆիզիկական սպառնալիքներին, իսկ եթե դեմ դիմաց «դուխները» չի հերիքում՝ ուրեմն կայրեն ընտանիքի մեքենան։
Ի դեպ, անցել է 4 ամիս ու թյուրըմբռվածների ու թափթփուկների ճղճիմ քայլը ոչ մի արձագանքի չի արժանացել։
Ծածկադմփոց անել ու մոռացության տալ չեմ թողնելու, բոլորն անխտիր պատասխան են տալու։
Կարմիր գծեր հատել ու ոտնձգություն ընտանիքի դեմ ՝ չի ներվելու երբե՛ք։
Այսուհետ ձեր լեզվով ու ոճով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են…»։