«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի ռազմական...

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության հյուսիսում գտնվող Մեգիդո ռազմական օդանավակայանի և Իսրայելի ռազմաօդային ուժերի Ռամաթ- Դավիդ ավիաբազայի վրա։
Այս մասին ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամական դիմադրությունը երեքշաբթի օրը «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներով հարվածներ է հասցրել Մեգիդո ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Աֆուլա քաղաքից արևմուտք»,- ասվում է զեկույցում: 
«Հըզբոլլահ»-ը նաեւ հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցվել Իսրայելի ռազմաօդային ուժերի Ռամաթ-Դայվիդ ավիաբազային։

Հավելենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային տարածքների վրա։ Դրանց թիրախը եղել են «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտները։