Հյուսիսային Կորեայի գործանները զենք են արտադր...

Հյուսիսային Կորեայի զինամթերքի գործարանները «աշխատում են ամբողջ հզորությամբ»՝ Ռուսաստանի համար զենք և արկեր արտադրելու համար։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը։

Հարավային Կորեայի վերջին գնահատականը թարմ հուշումներ է տալիս այն վճռական, բայց խիստ գաղտնի դերի մասին, որը խաղում է Հյուսիսային Կորեան՝ օգնելով վերալիցքավորել Մոսկվայի ռազմական պաշարները։ Դա այն դեպքում, երբ Ուկրաինայի ռազմական մատակարարումները սահմանափակվում են Վաշինգտոնում՝ հիմնականում հանրապետական օրենսդիրների կողմից: Զենքն ու ռազմական տեխնիկան, որը ներառում է միլիոնավոր հրետանային արկեր, առաքվում են Ռուսաստան՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտության ապրանքների դիմաց․ երկուշաբթի ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը։