Հյուսիսային Կորեան դարձյալ աղբով լի փուչիկներ...

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լի փուչիկներ է բաց թողել Հարավային Կորեա, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։

2024 թվականի մայիսից սկսած Հյուսիսային Կորեան աղբով լցված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ ի պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստակներն ուղարկում են ԿԺԴՀ։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական հեռարձակումները դեպի ԿԺԴՀ-ի կողմ: