ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Արփինե Վարդանյանը` ՀՀ ԱԺ «Հայ...

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արփինե Վարդանյանին տրվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված  Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի և Դավիթ Սահակյանցի` պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումը։

ԿԸՀ արձանագրությամբ մանդատները համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։