Գերասիմ Վարդանյանը գրում է․
ՀՅԴ Արարատի մարզային կառույցի ղեկավար կազմի ընկերներին արդեն բաց են թողել ոստիկանական բաժանմունքներից։
Ընկերներին բերման էին ենթարկել հորդորելու ու նախազգուշացնելու, որ հանկարծ չմասնակցեն ու չխառնվեն իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի գործողություններին, այլապես` տղերքի համար վատ կլինի։
Ձեր կարիքն ու անելիքը` որպես ուժային կառույց ու միավորում, ավելի շատ կա այս պահին ամեն րոպե ցեղասպանվող Արցախի մեր հայրենակիցներին պաշտպանելու գործում, քան այդ ցեղասպանության դեմ ընդվզող դաշնակցականներին ու մնացած մեր քաղաքացիներին լռեցնելու ու վախեցնելու գործում։



