Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ միաձայն ընտրեցին Ռոման Մուրադյանին։
Նշենք, որ ինստիտուտի հոգաբարձումների խորհրդի նախկին նախագահը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Politik.am-ի հետ զրույցում Ռոման Մուրադյանը նշեց, որ միաձայն ընտրվելը մեծ վստահություն է ներշնչել իրեն.«Պետք է լինենք ինստիտուտի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների կողքին, որպեսզի էլ ավելի բարձր մակարդակի հասցնենք ինստիտուտի վարկանիշը»։
Անդրադառնալով խնդիրներին, Մուրադյանն նկատեց, որ ծանոթ է դրանց և դրանք քիչ չեն.«Բայց պետք է դրանց լուծման սկիզբը դնենք ու գնանք առաջ։Սկիզբը որ դնենք, վերջին կհանենք։ Չլուծվող խնդիր չկա։ Ինստիտուտներում հիմնականում նույն խնդիրներն են։ Նոր ընտրված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին ծանոթ չեմ, բայց կենսագրությունից հասկանալի է, որ խելացի մարդ է։ Կարծում եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք ինստիտուտն առաջ տանել»։
Ռոման Մուրադյանի կենսագրությունը
Ռոման Գագիկի Մուրադյանը ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Երևանում։
1988-1998 թթ. սովորել է Սուրեն Սպանդարյանի անվան, ինչպես նաև Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցներում
1998-2002 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, մասնագիտությունը՝ տնտեսագետ-ֆինանսիստ
1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ՀՀ ՆԳՆ ներքին զորքեր
2005-2007 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան
2007 թ. թողարկել է գիտական հոդված անհատի բրենդի ստեղծման տեխնոլոգիանների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ միակ գիտահանրամատչելի հանդեսում՝ «Գիտության աշխարհում»-ում
2013-2015 թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ հիմնելով և ղեկավարելով «Նավթ և գազ», «Թրեք ստոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները
2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ
2016 թ-ին գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով
2016 թ-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
2017-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական
2017 թվականից Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է
2018 թ-ին մեկնել է ԱՄՆ՝ Ֆրեզնո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և զարգացման ծրագրի շրջանակում
2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ
2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու՝ հանդես գալով 9-րդ համարի ներքո:
Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի:



