Հույս ունեմ` Փաշինյանը այսուհետ զերծ կմնա անհ...

Politik.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցեց վարչապետի այն հայտարարության մասին, ըստ որի` նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար. «Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն»,-ասել էր վարչապետը: 

Հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունը արադարացված էր, և չի՞ ընկալվում առաջին հերթին Քոչարյանի և Արցախի նախագահների հարաբերությունների համատեքստում, Գագիկ Համբարյանն ասաց, որ լավ  կլինի, որ վարչապետը այսուհետ իր ելույթները ավելի կշռադատված ներկայցնի` կոնկրետացնելով թե ինչ նկատի ունի.

«Նիկոլ Փաշինայնը պետք է հասկանա, որ ինքը երկրի վարչապետ է, ոչ թե իշխանություն չունեցող քաղաքական գործիչ, և որի իր բոլոր ելույթները տառ առա տառ մեկնաբանվում են: Հիմա բազմաթիվ ուժեր, տարբեր շահեր ներկայցնող անձիք վարչապետի հայտարարությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին արցախյան հարցի ներքաշումը ինձ համար նույնպես անընդունելի էր, ավելին` այդ ամենին շատ վտանգավոր երանգներ տրվեց: Հույս ունեմ` Նիկոլ Փաշինյանը այսուհետ զերծ կմնա այսպիսի անհասցե, անանուն հայտարարություններից, և լինելով երկրի ղեկավար` եթե կան մեղավորներ, նրանց կմեղադրի հակապետական գործունեության մեջ»: 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությունում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ներգրավվելուն, ըստ քաղաքագետի` պետք է նշել, որ ինչքան էլ վարչապետը և իր թիմակիցները Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները փորձեն ներկայացնել որպես սովորական քրեական գործ, միևնույնն է` դա այդպես չէ.

«Իրենք չէ, որ պետք է որոշեն Քոչարյանը քաղքական գործիչ է, թե` ոչ: Խնդիրն այն է, որ մենք գործ ունեք մի դատավարության հետ, որը ծայրից ծայր քաղաքականացված է և իշխանություններն էլ պետք է հաշվի առնեիրն, որ այս գործընթացը նման հետևանքներ պետք է ունենար»: 

Քաղաքագետը հույս հայտնեց, որ մեր իշխանությունների մտածելակերպը ավելի պետականմետ կլինի և այսուհետ իրենք իրենց անձնական, վերժխնդրական մոտեցումները մի կողմ կդնեն, ավելի իրատես լինելով`  հասարակությանը չեն ներքաշի անտրամաբանական, ինտրիգային գործընթացների մեջ, ինչի նպատակը նաև իշխանությունների կողմից կեղծ օրակարգերի ձևավորումն է` հասարակության ուշադրությունը շեղելու համար Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից և այն հարցադրումից, թե ի՞նչ դրական արդյունքներ է գրանցել Նիյկոլ Փաշինյանի կառավարությունը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում:

Հարցին, թե այս հայտարությունը խնդրահարույց չէ՞ Արցախ-Հայաստան հարաբերությունների համար, քաղաքագետը ասաց, որ ինքն ընդհանրապես դեմ է, որ նման հարցերը հանրային քննարկում դառնան. «Ամեն դեպքում սրանից օգտվելու են Ադրբեջանը և նրան սատարող ուժերը. «Երբևէ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ Արցախի և Հայաստանի միջև ինչ-որ խնդիրներ կան: Սա ոչ միան խնդրահարույց, այլև վտանգավոր է»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը: