Այս 1.5 ժամվա մեջ հասկացա, որ շատ հաճախ պառլամենտարիզմից խոսող ու դրա կշռի բարձրացման դիրքերից խոսող մեր գործընկերներն այսօր խոսում են մշտական հանձնաժողովների դերի նսեմացման մասին: Փոխանակ գնանք հանձնաժողովների դերի բարձրացմանը, փորձ է արվել նսեմացնել այնտեղ կատարված հսկայածավալ աշխատանքը: Ինձ համար հասկանալի չէ այն արդարացումը, որը բերվում է ընդդիմադիրների կողմից, որ հանձնաժողովները շատ ծանրաբեռնված են: Մեր հանձնաժողովն արդեն 3 արտահերթ նիստ է անցկացրել: Ծանրաբեռնված ենք, չեն հասցնում, հանձնաժողովն ամեն օր պետք է նիստ անցկացնի: Ինչ վերաբերում է մեր ընդդիմադիր գործընկերոջ այն խոսքին, որ լավ թող այդ մի օրինագիծն էլ դուք ներկայացնեք, ապա ասեմ, որ Փառք Աստծո էդ օրին չենք հասել ու ձեր հույսին չենք մնացել:
Հույս ունեի, թե գոնե ամռանը, ամառային արձակուրդներից հետո, արեւի, ծովի շնորհիվ դուք կկարողանաք հանգստացնել ձեր նյարդերը, բայց, ցավոք, ոչինչ չի փոխվել»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները, չնայած խորհրդարանական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, փորձել են ԱԺ օրակարգ մտցնել իրենց 6 օրինագծերը, սակայն, երկար բանավեճերից հետո, որոնք տեւել են մոտ մեկուկես ժամ, դա նրանց չի հաջողվել։ Դա առաջ է բերել ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը, որոնք քննադատել են կառավարող դաշինքի դիրքորոշումը, որն արդեն երկրորդ անգամ քվեարկության ընթացքում արգելակում է նրանց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։



