Հույս կա՞, որ այս տարի աշակերտներն այստեղ կգն...

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Առաջին կանգառը Փարաքարի միջնակարգ դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրի ընդհանուր արժեքը 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Դպրոցում վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք հույս կա՞, որ այս տարի աշակերտներն այստեղ կգնան դասի:

Ի պատասխան ԿԳՄՍ նախարարն ասաց, որ առնվազն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին երեխաները կկարողանան հաճախել դպրոց այս շենքում: