Հութիները խոստացել են շարունակել իսրայելական...

ԱՄՆ-ի եւ Եմենի հութիների միջեւ հրադադարի համաձայնագիրը չի տարածվում ապստամբների գործողությունների վրա Իսրայելի դեմուստի նրանք կշարունակեն գրոհել իսրայելական նավերը Կարմիր ծովում։ Այս մասին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։

«Սանայի եւ Վաշինգտոնի միջեւ համաձայնագիրը նախատեսում է դադարեցնել Եմենի դեմ ամերիկյան ագրեսիանՄենք կշարունակենք գրոհել իսրայելական նավերըմինչեւ օգնությունը հասնի Գազա»,- ասել է հութիների ներկայացուցիչը Al Jazeera-ի հարցազրույցում:

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հութիները համաձայնել են դադարեցնել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա, այնպես որ ԱՄՆ ուժերն այլեւս չեն հարվածի Եմենում ապստամբների թիրախներին: Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդիի խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ հութիները զերծ կմնան Բաբ էլ Մանդեբի նեղուցն անցնող նավերի վրա հարձակումներից, այդ թվում՝ ամերիկյան։ «Անսար Ալլահի» բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշաթն ասել է, որ ապստամբները «չեն հրաժարվի Գազային աջակցությունից» եւ կշարունակեն գրոհել Իսրայելի տարածքը՝ ի նշան համերաշխության պաղեստինցիների հետ։ Նա նաեւ Իսրայելի բնակիչներին կոչ է արել «մնալ ապաստարաններում կամ անհապաղ մեկնել հայրենիք»։