Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրա...

ՀԱՊԿ-ն պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Интерфакс-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանը անդամակցության հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է։ Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինել կազմակերպության կազմում, թե՝ ոչ»,- ասել է նա։