Հուսամ՝ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞...

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրմանը, գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հուսամ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված։

Չէ՜, հեքիաթ չպատմեք, թե սոցիալական աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին,որն ընտրակաշառք է համարվել, բա Գյումրու ընտրության կաշառքը դարձավ նոր պաշտոն, ոչ թե ձերբակալություն...

Երեկ էլ Բերդի համայնքապետին են կալանավորել՝ ապօրինի շինարարության համար։  Ամբողջ երկիրը թուրքի ձեռը տվեցին ու դա օրինական է ...

Կալանավորող չկա, մարդիկ էլ համաձայն են,  կեղծ բարեպաշտ են ...»։