Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է Հուրգադայի AMC Royal հյուրանոցի տնօրենի օգնականի (պատասխանատու է սննդի և ըմպելիքների որակի համար) և շեֆ խոհարարի ձերբակալության մասին։ Այնտեղ 47 զբոսաշրջիկ է թունավորվել։ Ձերբակալվածները հերքում են առաջադրված մեղադրանքները։
Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 29 ռուս զբոսաշրջիկ, 14 էստոնացի, 4 չեխ։
Մասնագետները նմուշներ են վերցրել հյուրանոցի սառնարաններից, սննդից և ըմպելիքներից։ Հարցաքննվել են հոսպիտալացվածներին հետազոտած բժիշկները, թունավորված զբոսաշրջիկները, ինչպես նաև հյուրանոցում այն հանգստացողները, ովքեր չեն թունավորվել։
Հյուրանոցում աշխատանքներ է իրականացնում Զբոսաշրջության և առողջապահության նախարարությունների հանձնաժողովը։ Մասնավորապես, ուսումնասիրվում է ըմպելիքներում օգտագործվող սառույցը։
Ռուս զբոսաշրջիկներից մեկը «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է մոտ 200 տուժածի մասին, որից 30-ը երեխա է։



