Հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ դրամ...

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ 830 միլիոն դրամ եկամտային հարկ է պետբյուջեից վերադարձվել հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող քաղաքացիներին: Այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցուցանիշներից։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.6% է։ Նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին պետությունը տոկոսավճարների համամասնությամբ վերադարձնում է վերջիններիս վճարած եկամտային հարկը։