Հունվար-սեպտեմբերին իրականացվել է 3 տրիլիոն 1...

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում 405 մլրդ 684 մլն դրամի առևտուր է իրականացվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Մանրածախ առևտուրը կազմել է 141 մլրդ 791 մլն դրամ, մեծածախը՝ 247 մլրդ 350 մլն դրամ, ավտոմեքենաների առևտուրը՝ 16 մլրդ 543 մլն դրամ։

Առևտրի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 23.1%, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ առևտրի շրջանառությունը նվազել է 1.9%-ով։ Հունվարից սեպտեմբեր իրականացվել է 3 տրիլիոն 18 մլրդ 143 մլն դրամի առևտրաշրջանառություն։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14.5% է։