Այսօր կառավարության նիստում զինծառայողների աշխատավարձերի չափերի հավելման նախագիծն ընդունվեց: Փոխոխության արդյունքում զինծառայողների դրամական ապահովվության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով: Հավելումը հավասար է լինելու բոլորի մոտ: Այսինքն՝ գլխավոր շտաբի պետի և պայմանագրային շարքայինի համար նույն չափով հավելում է լինելու:
Հաշվի առնելով, որ կրտսեր սպայական կազմն ու շարքային կազմը ավելի ցածր աշխատավարձ են ստանում, նրանց դեպքում տոկոսային աճն ավելի բարձր է լինում: Ինչպես նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար աշխատավարձը միջինում 18 %-ով կբարձրանա, իսկ հատուկ պայմաններում ծառայողների համար հավելավճար է լինելու: Ստացվում է, որ աշխատավարձը կրտսեր կազմի համար տոկոսային մասով ավելի շատ է բարձրանում:
Պնախարարը շնորհակալություն հայտնեց նախագծի համար, իսկ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին:



