Հունգարիայում ավտոարշավին մասնակցող մեքենաներից մեկը մայրուղուց դուրս է եկել և թռել հանդիսատեսի բազմության մեջ, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնել է երկրի հյուսիսում գտնվող Կոմար-Էստերգոմայի ոստիկանության վարչությունը:
Ավտոարշավի շրջանակում բոլոր մրցարշավները, որոնց երթուղին Էստերգոմի ու Նյերգեշույֆալուի միջև կազմում էր գրեթե 440 կմ, արտակարգ պատահարից հետո չեղարկվել են:
Պարզվում են դեպքի հանգամանքները: Վարորդը, հնարավոր է, չի կարողացել կառավարել մեքենան ավտոմրցարշավի ժամանակ։