Հունգարիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում զինվորականներ ուղարկել Ուկրաինա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի թեկնածու Անիտա Օրբանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Իհարկե՝ ոչ», - ասել է նա Հունգարիայի խորհրդարանի ԵՄ-ի հարցերով հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության պատգամավորի համապատասխան հարցին։
Հունգարիայում ապրիլի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Տիսա» կուսակցությունը, որի առաջնորդ Պետեր Մադյարը խորհրդարանի առաջին նիստում ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում։



