Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բրյո...

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բրյուսելը ամեն տարի փորձում է խանգարել իրեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունների հետ շփվելուց, բայց նրանք իրեն չեն թելադրում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ամեն տարի մեզ ասում են՝ չհանդիպեք ռուսների հետ, չհանդիպեք բելառուսների հետ, չհանդիպեք սրա հետ, չհանդիպեք նրան, բայց ես ասում եմ, որ Բրյուսելում ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ում հետ հանդիպեմ և ում հետ՝ ոչ, քանի որ ես ինքնիշխան հունգարական կառավարության, ինքնիշխան Հունգարիայի արտաքին գործերի նախարարն եմ, ուստի ո՛չ Կալլասը (ԵՄ արտաքին գործերի նախարար), ո՛չ էլ Բրյուսելի որևէ այլ բյուրոկրատ կամ եվրոպացի քաղաքական գործիչ չի կարող ինձ ասել, թե ինչ անեմ», - ասել է Սիյարտոն Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում։

Նախարարն ընդգծեց, որ միշտ ներկայացնում է Հունգարիայի ազգային շահերը և օգտագործում է ՄԱԿ-ի հարթակը՝ դիվանագիտական ​​հարաբերությունները պահպանելու համար։