Հունգարացիների պահանջով՝ Հայաստանի հավաքականի...

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։ Դա պետք է անել հետևյալ հղումով։

Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։