Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կողմն...

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացնելիք այցին ընդառաջ։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նա, պաշտպանելով Թուրքիայի հետ երկխություն ունենալու տեսակետը, նշել է, որ կողմնակից է խաղաղությանը։

Միցոտակիսը շեշտել է, որ Հունաստանում ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն կուսակցության» ներսում կան շրջանակներ, ովքեր դեմ են Թուրքիայի հետ երկխոսությանը։

«Երկխոսությանը դեմ արձագանքողների այլընտրանքային առաջարկը ո՞րն է։ Նրանք նախընտրում են հանգի՞ստ, թե՞ ալեկոծ ջրերը»,- հավելել է նա։

Հունաստանի ղեկավարը նշել է նաև, որ անցած 5 տարվա հետ համեմատությամբ հունական կողմն ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ պաշտպանության և թե՛ տնտեսության տեսնանկյունից, ապա ասել․

«Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կողմնակիցն եմ։ Մեր հարաբերություններն այժմ ավելի լավ վիճակում են, քան նախկինում։ Ժողովուրդների միջև հարաբերություններն էլ են լավ։ Նայե՛ք մեր աշխարհագրությանը։ Մենք դատապարտված ենք Թուրքիայի հետ միասին ապրել։

Նույնիսկ լինում են «պատերազմենք Թուրքիայի հետ» ասողներ, բայց դա անընդունելի է»։ 

Նշենք, որ Ֆիդանը Հունաստան կմեկնի հունվարին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Միցոտակիսի գլխավորությամբ կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» նախապատրաստական աշխատանքների իրականացման համար։