Հունաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալ...

Հունաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ձերբակալվածը ազգությամբ հույն է եւ աշխատում է Ռոդոսում Թուրքիայի հյուպատոսարանում: Նա ձերբակալվել է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարցաքննությունից հետո:

Հաղորդվում է եւս մեկ հույնի ձերբակալության մասին:

«Անձանցից մեկն աշխատել է Ռոդոսում Թուրքիայի հյուպատոսարանում, իսկ մյուսը խոհարար է ուղեւորատար նավում, որն ընթանում է Ռոդոս-Կաստելորիզո երթուղով»,-հայտնել է գործակալության աղբյուրը: