Հունաստանում առգրավել են միլիոն եվրո արժողութ...

Հունաստանի իշխանություններն առգրավել են ավելի քան 1 մլն եվրո արժողությամբ կոկաին, որը թաքցված էր բանանների համար նախատեսված ծովային բեռնարկղում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի ափային պահպանությանը։

Թմրանյութերը, որոնք նավից առգրավել են Պիրեյ նավահանգստում երկուշաբթի, գտնվել են Աթենքում ԱՄՆ դեսպանության հետաքննությունների բաժնի օգնությամբ, նշվել է ափային պահպանության հայտարարությունում։

Իշխանությունները հայտնաբերել են մոտ 35 կիլոգրամ կոկաին 30 փաթեթներում՝ թաքցված բեռնարկղի սառեցման համակարգում, որը լիքն էր Էկվադորից բերվող բանանների խմբաքանակով։

Վերջին տասը տարում կոկաինի արտադրությունը Հարավային Ամերիկայում կտրուկ ավելացել է, իսկ բալկանյան թմրավաճառներն օգնել են Եվրոպան վերածել թմրանյութերի սպառման աշխարհում ամենամեծ շուկայի։