Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հ...

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: