«Human Rights Watch»-ը Թուրքիային կոչ է արել...

«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ վերացնել սոցիալական կայքի արգելափակումը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Instagram»-ի մուտքն ամբողջովին արգելափակելով՝ թուրք պաշտոնյաներն իրենց  «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը։ 

«Միայն այն պատճառով, որ կառավարությունն անհամաձայնություն ունի հարթակի որոշակի բովանդակության հետ, երբեք չի կարող պատճառ լինել այդ հարթակի մուտքն արգելափակելու համար»,-ավելացրել է HRW-ի տեխնոլոգիաների և իրավական հարցերով փոխտնօրենը: