
«Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՝ ոչ»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա մանրամասն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գործին՝ կետ առ կետ հակադարձելով իրենից առաջ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին։
«Այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեն տարածում է նաև անգլերենով։ Ե՞րբ են տեղի ունենում այդ կալանավորումները՝ այն ժամանակ, երբ բանակցություններ են գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրում հստակ կետ կա՝ որ պետք է ռևանշիզմի դեմ պայքարել։ Այսինքն, ցանկացած մեկը, ով Փաշինյանի, Ալիևի պատկերացմամբ, Արցախի, մեր ազգային արժեքների մասին կխոսի, պետք է հռչակվեն ռևանշիստ, այս դեպքում ահաբեկիչներ, ուղղակի նետվեն բանտ։
Փաշինյանն Ալիևի մոտ գնալուց պետք է տաներ, ցույց տար ու ասեր՝ տես Ալիև, հարգելի քաղաքակիրթ ընկեր, ձերբակալում եմ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ինչ-որ քայլ իրականացնել։
Սա է եղել տրամաբանությունը, հենց դրա համար ենք ասում քաղաքական բանտարկյալներ են»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։