Դուք տե՞նց դատավոր եք, ինչպես Նիկոլ Փաշինյանն...

Քաղաքական գործերով տնային կալանքը որպես խափանման միջոց, չի կիրառվում, մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս  այլ խափանման միջոցներով, նոր հանցագործություններ գործում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրված  դատավոր Լուսինե Աբգարյանին։

Նա նաև հարց ուղղեց Աբգարյանին․ «Նիկոլ Փաշինյանը մի առթիով ասել է՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տենց դատավո՞ր եք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, թե՞ ոչ»։

«Որոշումները կայացնում եմ ինքնուրույն, որևէ միջամտություն չի եղել իմ աշխատանքային գործունեությանը»,- պատասխանեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն։

Մանրամասն՝ տեսանյութում։