Հրվ. Կորեայում ուսուցչուհին սպանել է 8-ամյա ա...

Հարավային Կորեայի տարրական դպրոցներից մեկում ուսուցչուհին դանակահարել է ութամյա աշակերտուհուն, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին։

40-ն անց ուսուցչուհին խոստովանել է հանցանքն այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան ոստիկանները նրան և երեխային դանակով հասցված վնասվածքներով հայտնաբերել են կենտրոնական Դաեջոն քաղաքի տարրական դպրոցում, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:

Աղջկան հիվանդանոց են տեղափոխել «անգիտակից վիճակում, նա ավելի ուշ մահացել է»։ Նա վնասվածքներ է ստացել պարանոցի և դեմքի հատվածում:

Ուսուցչուհու պարանոցի և ձեռքի հատվածում ևս դանակով հասցված վերքեր են հայտնաբերվել. ենթադրվում է, որ հենց նա է իրեն վնասել:

«Ոստիկանությունը պարզել է, որ ուսուցիչը դեպրեսիայի պատճառով արձակուրդ էր վերցրել և դպրոց էր վերադարձել անցյալ տարվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։